Ռեփեր Scarface-ը պատմել է՝ ինչ դժվարությամբ է բուժվել COVID-19-ից.
Ամերկացի ռեփեր եւ պրոդյուսեր Բրեդ Տերենս Ջորդանը, որն առավել հայտնի է որպես Scarface, հայտնել է կորոնավիրուսային վարակից բուժվելուց հետո երիկամների աշխատանքի վատացման մասին, հայտնում է «FOX 5 DC»-ը։
Նրա խոսքով՝ իր ինքնազգացողությունը վատացել է մարտի 7-ին, իսկ մարտի 15-ին արդեն լուրջ հիվանդ է եղել։ Ասթմայով հիվանդ երաժիշտը հիվանդանոցում երեք շաբաթ է անցկացրել եւ կարծել է, թե կմահանա։
Նա պարզաբանել է, որ վարակվելուց երկու ամիս է անցել, բայց իր օրգանիզմը նախկինի նման մինչեւ վերջ չի վերականգնվել։ «COVID-19-ը նախ հարձակվեց թոքերիս, ապա երիկամներիս վրա։ Հիմա թոքերս կարգին են, բայց երիկամներս այդպես էլ չեն վերականգնվել»,- նշել է Scarface-ը։ Նա պարզաբանել է, որ ինքն ամեն օր ստիպված է դիալիզի պրոցեդուրա անցնել։
«Ես դեռ մի քիչ թույլ եմ։ Համի ու հոտի զգացումը մինչեւ վերջ չեն վերականագնվել։ Բայց ես ուրախ եմ, որ ողջ եմ մնացել»,- հավելել է ռեփերը։
Կարծիքներ